ԱՎԾ. Այս տարի քիչ ամուսնացել են, քիչ էլ երեխա ունեցել
20/12/2012 13:08

ԱՎԾ. Այս տարի քիչ ամուսնացել են, քիչ էլ երեխա ունեցել

Այս տարվա  9 ամսվա ընթացքում հանրապետությունում գրանցվել է 30.906 ծնունդ, ինչը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, որը 31 854 է, 3%-ով  քիչ է:  Նման վիճակագրական տվյալ ներկայացրեց ասուլիսի ժամանակ  ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը։

Ինչ վերաբերում է ամուսնություններին, ապա, ըստ Կ.Կույումջյանի տվյալների, 2012-ի 9 ամսվա ընթացքում հանրապետությունում գրանցվել է 13.828 ամուսնություն, որը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են: Միևնույն ժամանակ` 3.1%–ով աճել է ամուսնալուծությունների թիվը։

Այսպես` մարզերի կտրվածքով ծնելիության ցուցանիշները բարձր է Երևանում, Կոտայքում, իսկ Տավուշում, Սյունիքում և Լոռու մարզում այդ ցուցանիշը միջին հանրապետական ցուցանիշից ցածր է։

Ծնունդների և մահվան գործակիցների տարբերությունը՝ բնական հավելաճը, ավելի բարձր է եղել Երևանում և Արարատի մարզում, ամենացածր թիվը գրանցվել է Տավուշի մարզում, իսկ ամուսնալուծությունների թվով ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Երևանում և Լոռու մարզում։

Ներկայացնելով մահացության ցուցանիշները` Կ.Կույումջյանն ասաց, որ այդ ցուցանիշը նույնպես նվազել է. յուրաքանչյուր 1000 բնակչի հաշվով գրանցվել է 4 մահացության դեպք:

 

ԱՎԾ. Այս տարի քիչ ամուսնացել են, քիչ էլ երեխա ունեցել