Արամ Սարգսյանը չի առաջադրվի  նախագահական ընտրություններին
21/12/2012 13:48

Արամ Սարգսյանը չի առաջադրվի նախագահական ընտրություններին

Այսօր կառավարության նիստերի դահլիճում կայացավ «Հանրապետություն» կուսակցության 6-րդ համագումարը, որին ներկա էին հայաստանյան տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, որոնց թվում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանը, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, ՀԱԿ նախկին անդամ Դավիթ Շահնազարյանը և այլոք:

«Հանրապետություն» կուսակցության համագումարին չէր հրավիրվել ՀՀՇ-ն: «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն այդ առնչությամբ լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք չեն հրավիրել ՀՀՇ-ին, քանի որ նպատակահարմար չեն գտել:

Համագումարում իր ելույթի ժամանակ կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը հայտարարեց, որ չի պատրաստվում առաջադրվել 2013թ.-ի փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում:

Ա.Սարգսյանը ներողություն խնդրեց «Հանրապետություն» կուսակցության իր այն գործընկերներից, ովքեր խնդրում էին իրեն մասնակցել ընտրություններին և առաջադրել իր թեկնածությունը:

Ա.Սարգսյանը խոստացավ շարունակել ակտիվորեն մասնակցել ՀՀ-ի քաղաքական գործընթացներին:
 

Արամ Սարգսյանը չի առաջադրվի նախագահական ընտրություններին