.jpg)
ԱՎԾ տվյալներն իրականությունը չեն համապատասխանում
Սպառողական շուկայում այս պահին գներն աճել են 10-12 տոկոսով: Նման արդյունք է արձանագրել «Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը:
Ըստ Պողոսյանի, պետք չէ հավատալ մամուլում տարածված տեղեկատվությանը, ըստ որի 20 տոկոսով թանկացել է պարենամթերքը և մինչ Ամանոր ևս 20 տոկոսով կթանկանա:
Արմեն Պողոսյանը համաձայն չէ նաև Ազգային վիճակագրական ծառայության տվյալների հետ:
«Սպառողների միության» նախագահը հանդիպել է ծառայության ներկայացուցիչների հետ: Ըստ ԱՎԾ տվյալների՝ թանկացումը կազմում է 3 տոկոս:
«Սպառողների միության» նախագահն ասում է, որ ճիշտ պատկերը ստանալու համար անհրաժեշտ է ուսումնասիրել 20-25 ամենաանհրաժեշտ ապրանքները:
Մինչդեռ ԱՎԾ-ն տարիներ շարունակ ուսումնասիրում է մոտ 900 ապրանք: Ուսումնասիրվող ցուցակում կան ապրանքներ, որոնք հայ մարդը իր ողջ կյանքի ընթացքում մեկ-երկու անգամ է գնում:
Պողոսյանն ասում է, որ հասարակության 10-12 տոկոսը գների աճը ընդհանրապես չի նկատում, մինչդեռ հասարակության 40 տոկոսից ավելին համարվում է աղքատ, 25 տոկոսը ծայրահեղ աղքատ: