Այս տարի Երևանում շան կծածի 537 դեպք է արձանագրվել
21/12/2012 14:51

Այս տարի Երևանում շան կծածի 537 դեպք է արձանագրվել

2011 թվականի ընթացքում հանրապետությունում հակակատաղության օգնության դիմած անձանց թիվը կազմել է 2855, Երևան քաղաքում` 1111 դեպք, իսկ 2010 թվականի ընթացքում հակակատաղության օգնության դիմել է 3002 անձ, այդ թվում` Երևան քաղաքում` 1019: Այս մասին Aysor.am-ին տեղեկացրեցին ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:

Ըստ աղբյուրի, 2011 թվականի ընթացքում արձանագրված 2855 դեպքից 1014-ը տուժել են անհայտ, թափառող կենդանիներից, իսկ 41-ը` վայրի կենդանիներից: Շան կծածի դեպքերի 2012թ.-ի տվյալները նախարարությունը չի ամփոփել, այն պատաարստ կլինի հունվար ամսին:

Համեմատաբար կծվածության առավել շատ դեպքեր արձանագրվել են հանրապետության Շիրակի մարզում`464 դեպք, Արարատի մարզում` 263 դեպք, Արմավիրի մարզում 288 դեպք: Երևան քաղաքում` Նոր Նորք, Ավան, Քանաքեռ-Զեյթուն` 230 դեպք, Մալաթիա-Սեբաստիա` 181, Էրեբունի Նուբարաշեն` 166 դեպք, Արաբկիր` 144 դեպք:

Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի տեղակալ Գայանե Անտոնյանը Aysor.am-ին տրամադրեց քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող 22 պոլիկլինիկաներ 2012թ.-ի 11 ամիսների ընթացքում դիմել են շան կծած ախտանիշով 537 դեպք, որից 386 հայտնի և 181 անհայտ կենդանի է եղել:

Գ.Անտոնյանը նաև նշեց, որ եթե կենդանին հայտնի է, ապա 10-օրյա հսկողություն է սահմանվում կենդանու նկատմամբ` անասնաբուժական, և հիվանդի նկատմամբ` պայմանական, որի դեպքում կատաղության դեմ պատվաստանյութ չի օգտագործվում, իսկ եթե կենդանին անհայտ է, ապա տուժողն անցնում է պարտադիր ողջ կուրսը:
 

Այս տարի Երևանում շան կծածի 537 դեպք է արձանագրվել