.jpg)
Իսկ ո՞վ է Լևոն Զուրաբյանը. ընդամենը ՀԱԿ համակարգող
«Հրապարակի» փոխանցմամբ՝ «Քրիստոնեաժողովրդավարական վերածնունդ» կուսակցության ղեկավար Սոս Գիմիշյանը, երեկ մեկնաբանելով ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի հնարավոր առաջադրումը, չի բացառել, որ Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադրման դեպքում «Քրիստոնեաժոդովրդավարական վերածնունդ» կուսակցությունը կսատարի Հրանտ Բագրատյանին:
«Իր հայտարարությամբ Բագրատյանը բոլոր հարցերի պատասխանը տվել է: Այսինքն՝ եթե Լևոն Տեր-Պետրոսյանն առաջադրվում է, ինքը նրա դեմ չի պայքարելու: Սա կարևոր հայտարարություն է»,- ասել է ՀԱԿ անդամը:
Հարցին, իսկ եթե ՀԱԿ առաջնորդի կողմից առաջ քաշվի Լևոն Զուրաբյանի թեկնածությունը, Գիմիշյանն արձագանքել է. «Որպես ի՞նչ առաջադրվի Զուրաբյանը, նա որևէ քաղաքական թիմ չի ներկայացնում, նա ընդամենը ՀԱԿ համակարգողն է, կոորդինացնողը»: