Նախկին աշխատակիցը դատի է տվել ԱԱԽ աշխատակազմին
21/12/2012 09:56

Նախկին աշխատակիցը դատի է տվել ԱԱԽ աշխատակազմին

Քաղաքացի Արմեն Ղազարյանը դատի է տվել ՀՀ ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) աշխատակազմին՝  իրեն աշխատանքից անօրինական ազատելու և փողերը չտալու համար. գրել է «Ժողովուրդ»-ը:

«Խոսքը ԱԱԽ իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետի մասին է, որն ԱԱԽ քարտուղար, «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ, իրավաբան Արթուր Բաղդասարյանի հրամանները համարում է «հորինած», անձնավորված՝ պայմանավորված իր քաղաքական հայացքներով։ Ա.Ղազարյանը թեև դատարանում պատրաստակամություն է հայտնել բացատրություններ տալ, կարծիք հայտնել նաև քաղաքական շարժառիթներով իրեն աշխատանքից ազատելու մասով, բայց դատարանը լսել է միայն նրա իրավական հիմնավորումները։ Նա էլ ասել է՝ հիվանդացել եմ և երկու շաբաթով անաշխատունակ դարձել, Արթուր Բաղդասարյանն էլ հանկարծ հիշել է 4 ամիս առաջ «եղած» իմ 4 օրվա «բացակայությունները» և ազատման հրաման տվել՝ հղում անելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի չեղած՝ արդեն ձևվափոխված հոդվածներին»։: 

Նախկին աշխատակիցը դատի է տվել ԱԱԽ աշխատակազմին