«ԲՀԿ-ի ընտրազանգվածի մեծամասնությունը  ՀՀԿ-ի օգտին է քվեարկելու»
21/12/2012 14:56

«ԲՀԿ-ի ընտրազանգվածի մեծամասնությունը ՀՀԿ-ի օգտին է քվեարկելու»

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանի խոսքով, Հրանտ Բագրատյանի առաջադրումը մրցակցային մթնոլորտ կստեղծի նախագահական ընտրություններում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա կարևորեց, որ ՀՀ ապագա նախագահը ընտրվի մրցակցության մթնոլորտում: 

«ՀԱԿ-ի ներսում խժդժություններ կան, այդ պատճառով չեմ կարծում, որ այն կհամախմբվի: Լավ կլիներ, որ նրանք միավորվեին որևէ թեկնածուի շուրջ»,- ասաց Կ. Աճեմյանը:

Կ.Աճեմյանի կարծիքով, ընտրությունների երկրորդ փուլի անցկացումը հավանական չէ, իսկ ԲՀԿ-ի ընտրազանգվածի մեծամասնությունը  ՀՀԿ-ի օգտին է քվեարկելու: 

Նրա խոսքով, ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի քայլի համար միայն Մ.Սեդրակյանն է պատասխանատու, իսկ ինքը չի պատրաստվում որևէ մեկի արարքի համար ներողություն խնդրել: 


 

«ԲՀԿ-ի ընտրազանգվածի մեծամասնությունը ՀՀԿ-ի օգտին է քվեարկելու»