Տեր-Պետրոսյանը առաջադրման մասին չխոսեց
22/12/2012 11:46

Տեր-Պետրոսյանը առաջադրման մասին չխոսեց

«Այսօր որոշ անպատասխանատու մարդիկ փորձում են բաժանում մտցնել մեր ժողովրդի մեջ: Նրանք ցանկանում են մեր ազգը բաժանել ռուսամետի կամ արևմտամետի»,- ՀՀՇ համագումարի ժամանակ այս մասին  հայտարարեց ՀԱԿ առաջնորդ, ՀՀՇ անդամ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Նա հարցրեց` ո՞վ է ասում, որ Հայաստանը պետք է անպայման կողմոնորշվի՝  կամ դեպի արևմուտք, կամ դեպի Ռուսաստան:

ՀՀՇ-ի դիրքորոշումը, Տեր-Պետրոսյանի խոսքով, պարզ է՝  կողմնորոշումը պետք է լինի ժամանակավոր՝ «պետք է լինեն դաշինքներ՝  բխած պետական շահերից»:

«Մենք մերժում ենք ցանկացած երդում` դեպի կողմնորոշում: Մենք չպետք է լինենք արևմտամետ կամ ռուսամետ: Միակողմանի կողմնորոշումը բերում է մի բարեկամ,  շատ թշնամիներ»,- ասաց Տեր-Պետրոսյանը:

Նա ընդգծեց, որ ո'չ Ռուսաստանը, ո'չ ԱՄՆ-ն չեն կարող Հայասատանում նախագահ դարձնել որևէ մեկին, իսկ նման դատողությունը, ՀՀ առաջին նախագահը որակեց անլուրջ:

Եզրափակելով խոսքը՝ Տեր-Պետրոսյանն ասաց, թե բոլորը հիմա սպասում են, որ ինքը հայտարարի` առաջիկա նախագահական ընտրություններին առաջադրվելո՞ւ է, թե ոչ, սակայն. «Ես դիմել եմ բոլոր տերություններին՝ Չինաստանին, ԱՄՆ-ին, ՌԴ-ին, ԵՄ-ին... Մինչև նրանց հավանությունը չստանամ, ես չեմ կարող իմ հայտարարությունն անել»,- կես կատակ-կես լուրջ ասաց Տեր-Պետրոսյանը՝ հավելելով, թե նրանց պատասխանը կլինի երկու օրից, ինքն էլ կասի՝ առաջադրվում է, թե ոչ:

Տեր-Պետրոսյանը առաջադրման մասին չխոսեց