Արցախում զինվոր է մահացել. Պատճառը՝ հրազենային վնասվածք
24/12/2012 12:25

Արցախում զինվոր է մահացել. Պատճառը՝ հրազենային վնասվածք

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը խորը ցավով տեղեկացնում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանների և հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու ընթացքում, ս.թ. դեկտեմբերի 23-ին, ժամը 15:30-ի սահմաններում N զորամասի մարտական հենակետում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Սարգսի Սարգսյանի (ծնված 1992թ.) դին՝ մահացու հրազենային վնասվածքով:

ԼՂՀ ՊՆ Մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհվածի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: 

Պատահարի մանրամասներ կհաղորդվեն լրացուցիչ:


 

Արցախում զինվոր է մահացել. Պատճառը՝ հրազենային վնասվածք