Հրանտ Բագրատյանի թեկնածության առաջադրումը օրակարգում է
24/12/2012 13:08

Հրանտ Բագրատյանի թեկնածության առաջադրումը օրակարգում է

«Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը կուսակցության համագումարից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ իր թեկնածության առաջադրումը համագումարի օրակարգում միակն հարցն է:

Համագումարին, Հ. Բագրատյանի խոսքերով, հրավիրված են ՀԱԿ նախկին և ներկա անդամները, հրավիրված է նաև ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Հարցին, թե հնարավոր է, որ եթե Տեր-Պետրոսյանն առաջադրվի, ինքն իր առաջադրման որոշումը չեղյալ համարի, Հ.Բագրատյանն ասաց, որ իրենք 25 տարվա ճանապարհ են անցել և` կմտածի:

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի աջակցությանը, ապա «Ազատություն» կուսակցության նախագահը տեղյակ չէ, սակայն ցանկալի է:

Ի պատասխան հարցին, թե իր առաջադրվելու որոշման վրա ազդե՞լ է Զուրաբյան-Օսկանյան հայտնի ձայնագրությունը, Հ. Բագրատյանը հավաստիացրեց, որ ընդհանրապես չի ազդել:

Հ.Բագրատյանն ասաց նաև, որ շատ լուրջ է տրամադրված՝ ակնկալելով, որ ընդդիմադիր ընտրազանգվածը կընտրի հենց իրեն. «Ես կարծում եմ, որ կարող եմ լիբերալ թևին մի տեղ հավաքել»:

Ինչ վերաբերում է Բագրատյանի և ՀԱԿ-ի հարաբերություններին, Հ.Բագրատյանն ասաց. «Մենք ունենք մեր տեսակետները, որոնք էականորեն տարբերվում է ՀԱԿ-ի տեսակետներից, այսօր դրանք կհնչեն առանց խմբագրման, և նորմալ է, որ ՀԱԿ-ում դրանք խմբագրվում էին»: 

Հրանտ Բագրատյանի թեկնածության առաջադրումը օրակարգում է