.jpg)
Հայաստանում ներկայումս գտնվում է շուրջ 6 հազար սիրիահայ
Այսօր տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի տարեվերջյան մամլո ասուլիսը: Նախարարն անդրադարձավ Հայաստանում սիրիահայերի հետ տարվող աշխատանքներին, նշեց, որ այս պահին Հայաստանում գտնվում է շուրջ 6 հազար սիրիահայ, դպրոցներ և մանկապարտեզներ են հաճախում 695 երեխա, բուհեր` 220 ուսանող:
Հ. Հակոբյանը նաև խոսեց սիրիահայերի աշխատանքի ներգրավվածության ուղղությամբ տարվող աշխատանքներից, նշելով, որ այդ ուղղությամբ ակտիվ աշխատում են, սիրիահայերը բժշկական օգնությունը ստանում են անվճար, կացարանով ապահովվել է 100 հոգի, 20 ընտանիք բնակվում է տեղացիների ընտանիքներում: 300 ընտանիքի բնակարանի վարձի հարցը լուծել է ՀԲԸՄ-ը` յուրաքանչյուրին տրամադրելով 60 հազար դրամ: Կազմակերպվել է նաև սիրիահայերի համար արևելահայերենի դասընթաց:
Նրա խոսքով, ափյուռքի նախարարությունը նաև աջակցել է «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի ստեղծմանը, որը զբաղվում է սիրիահայ անապահով ընտանիքնների հաշավառումով: Ընդհանուր առմամբ սիրիահայերին տրամադրվել է 2 մլն դոլարի փոխհատուցում: