ՀԱԿ-ում Տեր-Պետրոսյանի որոշման մասին չգիտեն
25/12/2012 10:46

ՀԱԿ-ում Տեր-Պետրոսյանի որոշման մասին չգիտեն

ՀԱԿ-ում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելու որոշման մասին տեղյակ չեն:

Վաղ առավոտյան զանգահարեցինք ՀԱԿ անդամ «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանին, պարոն Բագրատյանն ասաց, որ տեղեկություն չունի: 

ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը մինչ առաջին նախագահի «Չորրորդ ինքնիշխանություն» թերթին տված հարցազրույցի մասին իմանալն ասաց. «Իմ կարծիքով՝ կառաջադրվի»:

Երբ իմացավ հրապարակման մասին՝ զարմացած հետաքրքրվեց, թե որ թերթն է տպագրել, արդյոք հենց Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքերն է մեջբերում թերթը, և այլն:

ՀԱԿ-ի մյուս անդամներին մեր զանգերը մնացին անպատասխան:

 

Նախորդող հրապարակում՝

Լ.Տեր-Պետրոսյան. Չեմ առաջադրվելու. ասպարեզ պետք է իջնեն ավելի երիտասարդները
 

ՀԱԿ-ում Տեր-Պետրոսյանի որոշման մասին չգիտեն