Կարինե Դանիելյանն ամփոփեց բնապահպանական տարին
25/12/2012 13:26

Կարինե Դանիելյանն ամփոփեց բնապահպանական տարին

Այսօր բնապահպանական տարին ամփոփեց Հանուն կայուն մարդկային զարգացման ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը:Նա խոսեց ընդերքօգտագործման խնդիրներից, նշեց այս ոլորտում բազմաթիվ անելիքներ կան. «ընդերքօգտագործում ասելով` երկիրը քանդելով գնում են, և եթե առաջ անտառածածկ տարածքներին, կուրորտային գոտիներին ձեռք չէին տալիս, հիմա այդպես չէ, մի կողմից բաց հանք է, կամ վերամշակման գործարան է»: Կ. Դանիելյանը հաղորդեց, որ այս ուղղությամբ հայեցակարգ է մշակվելու:

«Օրենքներ կան, կառավարության որոշումներ կան, սակայն մեր ագահությունը սպանում է ամեն ինչ»,- ընդգծեց բանախոսը:

Նա անդրադարձավ նաև ՓՀԷԿ-երի խնդրին, նշելով, ծրագիրը լավն է, սակայն այսօր շատ գյուղեր զրկվում են ոռոգման ջրից, չեն պահպանվում ՓՀԷԿ-երի կառուցման նորմերը: Կ. Դանիելյանը օրինակ բերեց Լաստիվերը, որի հետ խնդիր ըստ օրենքի չպետք է լիներ, սակայն կա:

Էկոտուրիզմը, էկոլոգի խոսքով, վերածվում է խաշ-խորոված ուտելու, փայլուն օրինակը, նրա խոսքով Պարզ լիճն է, որը վերածվել է պղտոր լճի:

Բնապահպանության ոլորտում դրական քայլեր նշեց Սևանա լճի մակարդակի բարձացումը, սակայն այս տարվա մեծաքանակ թողքը, նրա խոսքով, արդարացված չէր. Երաշտ չկար, իսկ թե ինչ հիմքեր կային Սևանից մեծ քանակով ջուր բաց թողնելու համար, բնապահպանի համար պարզ չէր:
 

Կարինե Դանիելյանն ամփոփեց բնապահպանական տարին