Պահպանողական կուսակցությունը լքում է ՀԱԿ-ը
25/12/2012 14:47

Պահպանողական կուսակցությունը լքում է ՀԱԿ-ը

Պահպանողական կուսակցությունը (նախագահ Միքայել Հայրապետյան) լքում է ՀԱԿ-ը:

Կուսակցության տարածած հաղորդագրության մեջ նշվում է.

«Ի գիտություն ընդունելով ՀՀ Հիմնադիր-նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակային հարցազրույցը 2013թ. ՀՀ նախագահական ընտրություններին մասնակցությունից հրաժարման մասին՝ Հայ ազգային կոնգրեսի հիմնադիր-անդամ Պահպանողական կուսակցությունը 2012թ. դեկտեմբերի 25-ից դուրս է գալիս.
1. Հայ ազգային կոնգրեսից,
2. ՀՀ ԱԺ ՀԱԿ դաշինքից:

Պահպանողական կուսակցությունն իր երախտագիտությունն է հայտնում ՀՀ հիմնադիր-նախագահին՝ 2007-ից ի վեր Համաժողովրդական շարժումն առաջնորդելու համար: Պահպանողական կուսակցությունը կշարունակի հետևողական պայքարը Հայաստանում սահմանադրական կարգի և արևմտյան քաղաքակրթական արժեքների հաստատման, Ազատ-Անկախ Հայաստանի իր տեսլականի իրականացման համար»:

 

Նախորդող հրապարակում՝

Լ.Տեր-Պետրոսյան. Չեմ առաջադրվելու. ասպարեզ պետք է իջնեն ավելի երիտասարդները

Պահպանողական կուսակցությունը լքում է ՀԱԿ-ը