Հաշմանդամություն ունեցող քաղաքացին մոլորվել է Բուսաբանական այգու մոտ
25/12/2012 11:45

Հաշմանդամություն ունեցող քաղաքացին մոլորվել է Բուսաբանական այգու մոտ

Դեկտեմբերի 24-ին, ժամը 13.31-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցում` Բուսաբանական այգու մոտ, սայլակով հաշմանդամություն ունեցող քաղաքացին մոլորվել է և չի կարողանում վերադառնալ «Հաղթանակ» թաղամաս` տուն-ինտերնատ:

Դեպքի վայր մեկնած ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը (պարամեդիկով) 1954 թ. ծնված Լ. Պապոյանին տեղափոխել է «Հաղթանակ» թաղամասի տուն-ինտերնատ:

Դեպքի մասին տեղյակ է պահվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
 

Հաշմանդամություն ունեցող քաղաքացին մոլորվել է Բուսաբանական այգու մոտ