.jpg)
ՀՅԴ-ն սեփական թեկնածու չի առաջադրի և չի էլ սատարի
2013-ի փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում ՀՅԴ-ն սեփական թեկնածուով հանդես չի գա: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը` բացառելով իշխանության թեկնածուին սատարելու հնարավորությունը:
«Բացառում ենք իշխանության թեկնածուին աջակցելը՝ լիազորելով Գերագույն մարմնին, հետևել նախագահական ընտրությունների գործընթացներին»,- ասաց Ա. Վարդանյանը:
ՀՅԴ պատգամավորը նշեց նաև, որ իրենց ուժը շարունակելու է հետամուտ լինել 7 կետանոց առաջարկներին: