Մանկավարժականում առկա վիճակը խաթարել է մյուս բուհերի անդորրը
26/12/2012 09:43

Մանկավարժականում առկա վիճակը խաթարել է մյուս բուհերի անդորրը

Վարչապետ Տիգրան Սարգսյանը Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ նշանակվելուց հետո լծվել է բուհի հեղինակության բարձրացման գործին: Պատահական չէր, որ այստեղ տարվա ընթացքում երկու անգամ 40 տոկոսով բարձրացավ աշխատավարձը. գրել է «Հրապարակը»:

«Ասում են` բուհի բարեկարգմանն ուղղված միջոցները տնտեսելու հաշվին են դա ապահովում: Պարզվում է` այս առաջընթացը խաթարում է մյուս բուհերի աշխատանքային անդորրը: Դասախոսները մատնացույց են անում մանկավարժականը` պահանջելով բարձրացնել իրենց աշխատավարձերը ևս: Երեկ թերթին տեղեկություն է ստացել, որ ԵՊՀ-ում էլ են դասախոսները դժգոհ ու պահանջում են, որ ռեկտոր Արամ Սիմոնյանը համալսարանը բարեկարգելու գումարներն ուղղի աշխատավարձերի բարձրացմանը, ինչից Սիմոնյանը նեղսրտել է և բողոքել Սերժ Սարգսյանին: Այնպես որ, դասախոսների ֆինանսական վիճակն ավելի շատ կախված է բուհի կառավարման խորհրդի նախագահի զբաղեցրած պաշտոնից»: 

Մանկավարժականում առկա վիճակը խաթարել է մյուս բուհերի անդորրը