.jpg)
Արմեն Հակոբյանը և Մորիս Ավագյանը զորակոչից տարկետում ստացան
Այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կառավարության հաստատմանը ներկայացրեց դպրոցականներ Արմեն Հակոբյանին և Մորիս Ավագյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին որոշման նախագիծ:
Համաձայն Զինապարտության մասին ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան կառավարությունը հավանություն տվեց նախագծին:
Նշենք, որ Արմեն Հակոբյանը և Մորիս Ավագյանը սովորում են 12-րդ դասարանում: