.jpg)
Վ. Օսկանյանի կյանքում 2012-ին երկու կարևոր իրադարձություն է եղել
«Եթե 2012թ. իմ գործունեությամբ՝ լինի անձնական, քաղաքական, թե քաղաքացիական, որևէ մեկի հույսերը չեմ արդարացրել, անկախ ամեն ինչից հայցում եմ նրանց ըմբռնումը: Բայց նաև ուզում եմ ասել, որ կյանքը շարունակվում է, շատ բան առջևում է»,-Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:
Նաև նշել է, որ 2012 թվականն իր համար նշանավորվել է երկու իրադարձություններով՝ մեկը ակտիվ քաղաքականություն վերադարձն էր, մյուսը՝ ԱԱԾ-ի կողմից հարուցված քրեական գործը:
«Տարվա ընթացքում իմ հարցազրույցներում, ելույթներում և ֆեյսբուքյան գրառումներում այս երկուսի մասին բազմիցս խոսել եմ։ Այս պահին նոր բան չունեմ ավելացնելու: Միայն կասեմ, որ և՛ քաղաքական, և՛ քաղաքացիական իմ գործունեության մեջ հետապնդել եմ մի նպատակ՝ անկեղծորեն նպաստ բերել Հայաստանի պետականության կայացմանն ու զարգացմանը:
Բոլորին մաղթում եմ լավագույնը 2013 թվականին»,- գրել է Վարդան Օսկանյանը: