.jpg)
Երևանցիները հիմնականում գոհ են վերջին մեկ տարվա փոփոխություններից
Վերջին մեկ տարում մայրաքաղաքում արձանագրված փոփոխությունները երևանցիների 78%–ը դրական է գնահատում։ Փոփոխությունները բացասական են գնահատել հարցվածների 6%–ը, 4%–ը՝ ընդհանրապես բացասական։
Մարքեթինգի հայկական ասոցիացիան և Gallup International Association կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը հրապարակել են «Երևանցիները Երևանի մասին» հետազոտության անդամները:
Հարցման արդյունքներին ծանոթացել է Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը։
«Ընտրված է բավականին հետաքրքիր հարցաշար։ Հարցերի համալիրը բնութագրում է գրեթե ամբողջ տարեկան համայնքային ծրագրերը և քաղաքում տիրող վիճակը։ Ակնհայտ են դրական ցուցանիշները, իսկ այնտեղ, որտեղ հարցման արդյունքները մտահոգիչ են, դրանք իսկապես մեզ ուղղված լուրջ հարցադրումներ են։ Ուշագրավ է 78% դրական ցուցանիշը, ինչը նշանակում է, որ մենք առավել պարտավորված ենք անել ավելին՝ մեր քաղաքի և մեր բնակիչների համար», – հարցման արդյունքներին ծանոթացնելով՝ նշել է Կամո Արեյանը։
Դրական փոփոխուխությունների առաջին տեղում կանաչապատ տարածքների ավելացումն է, կարծում են հարցված երևանցիների 18%–ը, 17%–ը համարում է բարեկարգ բակերի կառուցումն է։ 13%–ը նկատել են նոր նստարանները, 7%–ը՝ նոր խաղահրապարակները. ևս 2 տասնյակ դրական փոփոխություններ գնահատվել են սակավ տոկոսներով։
«Թեև կանաչապատումը դրական փոփոխություններում առաջատար դիրքում է, այդուհանդերձ հարցվածների 41%–ը այս ոլորտում ակնկալում է առավել ակտիվ ծրագրեր։ Հարցված երևանցիների 29%–ը ցանկալի միջոցառումների ցանկում երկրորդ տեղում է դասակարգել խաղահրապարակների կառուցումը, երրորդ տեղը 28–ական %–ով կիսում են մշակությաին միջոցառումներն ու շաբաթօրյակները։ Սպորտային միջոցառումներն առավել պարբերական է ցանկանում տեսնել հարցվածների 17%–ը»,-ասված է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության մեջ: