29/12/2012 11:31
Արմեն Մարտիրոսյանը Ձմեռ պապին երբեք չի տեսել
Նոր տարվա գլխավոր խորհրդանիշներից է Ձմեռ պապը, որի գոյությանը յուրաքանչյուրս էլ որոշակի տարքիում հավատացել ենք: Aysor.am-ի խնդրանքով, մի շարք քաղաքական գործիչները վերհիշել են իրենց` այդ տարիքում:
Պարզվում է, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հայրական տուն Ձմեռ պապը եկել է միշտ ուշ գիշերը, երբ նա քնած է եղել, ինչը խիստ բարկացրել է ապագա քաղաքական գործչին:
«Ձմեռ պապին հավատալը բնական է մանկության տարիներին, հակառակ դեպքում` անորմալ իրավիճակ կլիներ: Չեմ հիշում ինչքան ժամանակ եմ հավատացել, բայց հստակ կարող եմ ասել, որ մինչև 1-2-րդ դասարան հավատացել եմ նրա գոյությանը: Նամակ չեմ գրել, բայց բերում էր ուզածս նվերները, որից ամենահիշվող ինձ համար «կոնստրուկտորն» էր: Ասում էին` Ձմեռ պապը քնած ժամանակ բերեց տվեց, ու չարթնացրեց, մի անգամ նույնիսկ բարկացել էի, թե ինչու չարթնացրեց»,- պատմեց նա: