Հղի կնոջը անանցանելի ճանապարհով տեղափոխել են հիվանդանոց
07/01/2013 11:35

Հղի կնոջը անանցանելի ճանապարհով տեղափոխել են հիվանդանոց

Հունվարի 6-ին` ժամը 17.06-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղից քաղաքացուն անհրաժեշտ է տեղափոխել Ապարան քաղաքի ծննդատուն. դեպքի վայր է մեկնել «Ուրալ» մակնիշի ամենագնաց ավտոմեքենա: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական բաժնից:

Աղբյուրի փոխանցմամբ` Նիգավան գյուղից դեպի մայրուղի տանող ճանապարհին վատ տեսանելիության և անանցանելիության պատճառով հրշեջ-փրկարարները ծննդկանին պատգարակով մոտ 1 կմ տեղափոխել են ոտքով, այնուհետև մնացած ճանապարհահատվածը շարունակել են տեղի բնակիչներին պատկանող «ԶԻԼ 131» մակնիշի բեռնատարով: 

Հղի կնոջը անանցանելի ճանապարհով տեղափոխել են հիվանդանոց