Հունվարի 1-ից գործելու է Բոնուս-Մալուս համակարգը
07/01/2013 12:13

Հունվարի 1-ից գործելու է Բոնուս-Մալուս համակարգը

2013 թվականի հունվարի 1-ից գործելու է Բոնուս-Մալուս համակարգը:

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի տեղեկացմամբ` Բոնուս-Մալուսը իրենից ներկայացնում է ԱՊՊԱ ոլորտում ապահովագրավճարների զեղչերի և հավելավճարների կամ բոնուսների և մալուսների համակարգ, համաձայն որի` ԱՊՊԱ պայմանագրով սահմանվող ապահովագրավճարը հաշվարկվում է վարորդի ապահովագրական պատմության հիման վրա:

2013 թվականի հունվարի մեկից հետո կնքվող պայմանագրերի համար Բոնուս-Մալուս համակարգի շնորհիվ ապահովագրավճարի 3% -ի չափով զեղչ կամ բոնուս կստանան այն վարորդները, ովքեր 2013 թվականի հունվարի մեկին նախորդող 270 օրվա ընթացքում չեն ունեցել ԱՊՊԱ պատահար:

Վարորդներին բոնուսներ կտրվեն յուրաքանչուր կարգապահ տարվա համար, որոնք կուտակային կավելանան:

 

Հունվարի 1-ից գործելու է Բոնուս-Մալուս համակարգը