Գյումրիում մարդիկ ապրում են  1926թ.-ին կառուցված «բարաքներում» (Տեսանյութ)
07/01/2013 12:00

Գյումրիում մարդիկ ապրում են 1926թ.-ին կառուցված «բարաքներում» (Տեսանյութ)

Գյումրիում հիմա էլ կարելի է հանդիպել դեռ 1926 թ. երկրաշարժից հետո կառուցված ժամանակավոր կացարաններ (թեև դրանք հատուկենտ են), որոնց մեծ մասը բնակելի է: Այդ փայտաշեն տները, կառուցված ռուսական գյուղերում տարածված բնակելի շինությունների նմանությամբ, Խորհրդային Միությունից հայտնի «կոմունալկաներ» էին, և դրանցում բնակվում էին մի քանի ընտանիքներ:

Գյումրեցիներն այդ կացարանները կոչում էին «բարաքներ»: Դրանք կառուցվել են նախկին Լենինականի մի շարք թաղամասերում, իսկ Գյումրիի թաղամասերից մեկը մինչև օրս հենց կոչվում է «Բարաքներ»:

Նմանատիպ մի քանի ժամնակավոր կացարան դեռևս պահպանված է նաև Գյումրու «Սևերսկի» կոչվող թաղամասում՝ ռուսական զորամասերից մեկի հարևանությամբ:

«Շիրակ կենտրոնի» այս տեսանյութը մոտակա Առափի գյուղից տեղափոխված և Գյումրու «Սևերսկի» կոչվող թաղամասի մի «բարաքում» ավելի քան 18 տարի իր 4 որդու հետ առանց հաշվառման բնակվող ընտանիքի մասին է: 

Գյումրիում մարդիկ ապրում են 1926թ.-ին կառուցված «բարաքներում» (Տեսանյութ)