Հունվարի 7-ին սպասվում են տեղումներ
07/01/2013 10:10

Հունվարի 7-ին սպասվում են տեղումներ

Հունվարի 6-7-ին հանրապետության տարածքում կդիտվի մեծ մասամբ ամպամած եղանակ, առավելապես արևմտյան շրջաններում սպասվում են տեղումներ: Օդի ջերմաստիճանը գիշերը մի փոքր կբարձրանա: Այս մասին հայտնում են Մետեո-TV-ից:

Աղբյուրի փոխանցմամբ, առանձին վայրերում կդիտվի մառախուղ և ցածր տեսանելիություն, քամի` մինչև 20մ/վրկ ուժգնությամբ, լեռներում և լեռնանցքներում հնարավոր է բուք, ճանապարհներին սպասվում է ՄԵՐԿԱՍԱՌՈՒՅՑ:

«Ուշադրություն, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 6-ի ժամը 22.30-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետության մի շարք շրջաններում` Ապարանում, Ալագյազում, Հրազդանում, Սևանում, Սելիմի լեռնանցքում տեղում է ձյուն: Թալինի և Ճամբարակի ավտոճանապարհներին նկատվում է թույլ ամպամածություն, Ապարանում` բուք և թույլ տեսանելիություն: Սելիմի լեռնանցքը երկկողմանի երթևեկելի է, սակայն տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների և մինչև 30 նստատեղ ունեցող ավտոբուսների համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Երևանում հունվարի 6-ին ու 7-ին կդիտվի մասամբ ամպամած եղանակ, պարբերաբար սպասվում են տեղումներ, առավոտյան` մառախուղ և ցածր տեսանելիություն, տեղ-տեղ` մերկասառույց: Գիշերը սպասվում է -3-5, ցերեկը +1+3, երեկոյան 0-2 աստիճան: 

Հունվարի 7-ին սպասվում են տեղումներ