48 ժամ՝ 8 մլն ընտրագրավի անդորրագրի համար
08/01/2013 14:52

48 ժամ՝ 8 մլն ընտրագրավի անդորրագրի համար

ՀՀ նախագահի 7 թեկնածուները ընտրագրավ վճարելու համար 48 ժամ ունեն:

Մինչ հունվարի 10-ը, ժամը 14.00-ը թեկնածուները ԿԸՀ պետք է ներկայացնեն 8 մլն դրամի անդորրագիրը:

ԿԸՀ ընտրագրավի անդորրագիր են ներկայարել գործող Նախագահ, Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ռադիո հայ» ՍՊԸ-ի ժողովի նախագահ Անդրիաս Ղուկասյանը, ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը և էպոսագետ Վարդան Սեդրակյանը:

ԿԸՀ արտահերթ նիստում Տիգրան Մուկուչյանն ասաց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողով գրանցման համար փաստաթղթեր ներկայացրած 15 քաղաքացիներից երկուսը՝ գործող Նախագահ Սերժ Սարգսյանը և Հրանտ Բագրատյանը առաջադրվել են կուսակցությունների կողմից, մյուս թեկնածուներն ինքնաառաջադրվել են:

Նախագահի 15 թեկնածուներից 7-ը՝ Հայաստանի մարտական կարատե կոբուդոյի ազգային ֆեդերացիայի նախագահ, անկուսակցական Տարոն Աբրահամյանը, անկուսակցական, «Հայ-ռուսական հասարակական միավորում» ՀԿ նախագահ Ռոբերտ Ահարոնյանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում փաստաբան Ռուբեն Այվազյանը, Ֆիզիկոս Մհեր Հայրապետյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը, թոշակառու Պավլիկ Սարգսյանը, «Քաշաթաղ» ՀԿ նախագահ Ռոբերտ Սիմոնյանն ընդհանրապես անդորրագիր չեն ներկայացրել, անկուսակցական, գործազուրկ Մհեր Հայրապետյանը ներկայացրել է 1000 դրամի անդորրագիր:

Թոշակառու Պավլիկ Սարգսյանը նիստի ընթացքում ասաց, որ ԿԸՀ-ն սահմանադրական նորմ է խախատում: «Յուրաքանչյուր մարդ ընտրվելու իրավունք ունի: Ես Հայաստանի շատ քաղաքացիների նման, սոցիալապես անապահով եմ, այդքան գումար վճարել չեմ կարող»,-ասաց Սարգսյանը և պահանջեց թույլ տալ օգտվել ընտրվելու իր իրավունքից:

48 ժամ՝ 8 մլն ընտրագրավի անդորրագրի համար