.jpg)
Նախագահական ընտրություններին ԲՀԿ-ն չի սատարի ԲՀԿ-ական Ռ.Այվազյանին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում նույնիսկ տեղյակ չեն, որ կուսակցության անդամ Ռուբեն Այվազյանն ինքնաառաջադրվել է նախագահական ընտրություններում: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Պատգամավորն ընդգծեց, որ կուսակցությունում նույնիսկ տեղյակ չեն տվյալ թեկնածուի առաջադրման պատճառների մասին: Նա հիշեցրեց ԲՀԿ հայտարարությունը, ըստ որի, ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին չի առաջադրի իր սեփական թեկնածուին և չի սատարի որևէ թեկնածուի:
Հարցին, թե հնարավո՞ր է` ԲՀԿ-ն աջակցի Ռ. Այվազյանի թեկնածությանը, Ն. Զոհրաբյանը պատասխանեց կտրուկ. «Ո՛չ, և ո՛չ. Կուսակցությունը որևէ թեկնածուի չի առաջադրել և բնականաբար չի էլ սատարում որևէ թեկնածուի»:
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով դեկտեմբերի 31-ին իր փաստաթղթերն էր ներկայացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Ռուբեն Այվազյանը. նա ինքնառաջադրվել է:
Նշենք, սակայն, որ ԲՀԿ-ական թեկնածուն այսօր հրավիրված է ԿԸՀ նիստի, քանի որ 8 մլն ընտրագրավի անդորրագիրը չի ներկայացրել:
Նախորդող տեղեկատվություն