Հայաստան կարող է էժան ապրանքները մտնել, եթե…
08/01/2013 13:45

Հայաստան կարող է էժան ապրանքները մտնել, եթե…

Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառության ավելի քան 70 տոկոսը կատարվում է Վրաստանի միջոցով և Հայաստանը տրանզիտ փոխադրումների համար բարձր գին է վճարում, արդյունքում ապրանքների գները բարձր են, իսկ միանալով Ծովեզերք չունեցող երկրների տրանզիտային առևտրի համաձայնագրերին՝ էապես կէժանանան ապրանքները: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Նարեկ Գալստյանը:

Նա նաև նշեց, որ միանալով այս համաձայնագրին, կթեթևանա նաև Հայաստանի մաքսային քաղաքականությունը:

Իսկ թե ինչո՞ւ ժամանակին Հայաստանը չի միացել այս համաձայնագրին, բանախոսը ունի իր դիտարկումը, այն է՝ Հայաստանը փոքր շուկա է և որոշ շրջանակներին, որոնք ներկրումներ են իրականացնում` ձեռնտու չէ միանալը:

Նարեկ Գալստյանը նաև հաղորդեց, որ անցած տարի խորհրդարանում տեղի է ունեցել խորհրդարանական լսումներ այս թեմայի վերաբերյալ, որը, ըստ նրա, դրական տեղաշարժ է, սակայն դեռևս կոնկրետ քայլեր չկան:
 

Հայաստան կարող է էժան ապրանքները մտնել, եթե…