Մուկուչյան. Նախագահի որոշ թեկնածուներ պետք է լրացնեն գիտելիքների պաշարը
08/01/2013 15:54

Մուկուչյան. Նախագահի որոշ թեկնածուներ պետք է լրացնեն գիտելիքների պաշարը

Օրենքը նախագահի բոլոր թեկնածուների համար միանման պայմաններ է նախատեսում: Ընտրական օրենսգրքում պահանջները հստակ շարադրված են, և յուրաքանչյուրն, ով ցանկանում է առաջադրել իր թեկնածությունը, պետք է առաջնորդվի դրանցով:

Անդրադառնալով նախագահի 2 թեկնածուների հայտարարությանը, թե ութ մլն դրամ ընտրագրավի վճարումը հակասահմանադրական է` այս մասին ԿԸՀ-ի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Պոտենցիալ թեկնածուների այն հայտարարությունը, թե օրենքի այդ դրույթը հակասահմանադրական է, վկայում է, որ այդ բնագավառում նրանք բավարար գիտելիքներ չունեն և պետք է լրացնեն գիտելիքների պաշարը»,- ընդգծեց Տ. Մուկուչյանը:

Հիշեցնենք, որ թոշակառու, ինքնառաջադրված նախագահի թեկնածու Պավլիկ Սարգսյանը ԿԸՀ նիստում հայտարարել է, որ չի պատրաստվում անդորրագիր ներկայացնել, քանի որ օրենքի տվյալ դրույթը հակասահմանադրական է համարում: Նման հայտարարությամբ էր հանդես եկել նաև թեկնածու Ռոբերտ Սիմոնյանը, ով նույնպես անդորրագիր չի ներկայացրել:

Նշենք, որ ԿԸՀ-ն նախագահի 7 թեկնածուներին տվել է 48 ժամ հավելյալ ժամանակ` ընտրագրավը մուծելու և անդորրագիրը ներկայացնելու համար:

 

Նախորդող հրապարակումներ`

48 ժամ՝ 8 մլն ընտրագրավի անդորրագրի համար 

Նախագահի թեկնածու Ա.Հարությունյանն իր ընտրագրավն արդեն մուծել է

Մուկուչյան. Նախագահի որոշ թեկնածուներ պետք է լրացնեն գիտելիքների պաշարը