Գիշերօթիկում երեխային ծեծու՞մ են
09/01/2013 09:34

Գիշերօթիկում երեխային ծեծու՞մ են

«Ժամանակ»-ի տեղեկություններով` Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ մեկ գիշերօթիկ հաստատությունից դեկտեմբերի 28-ին փախուստի դիմած 9-ամյա Տիգրանը դեռ մի քանի ամիս կմնա ՀՕՖ-ում:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի մամլո խոսնակ Նաիրա Կարմիրշալյանից թերթը տեղեկացել է, որ այժմ հետաքննություն է ընթանում, և հետաքննության ընթացքում պարզ կդառնա երեխային իրո՞ք ծեծում էին հաստատությունում, թե` ոչ: «Առայժմ դրանք միայն Տիգրանի խոսքերն են»,-ասել է մամլո խոսնակը:

Սա առաջին դեպքը չէ, որ Տիգրանը փախչում է գիշերօթիկից: «Ժամանակ»-ը գրում է, որ երեխայի խոսքերով` իրեն այնտեղ ծեծում են: Տիգրանի մայրը բանտում է, իսկ երեխայի խնամակալը պապիկն է: 

 

Նախորդող տեղեկատվություն

«Գետնանցումի որդին». Տիգրանի պատմությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մեր Տիգրանը. Մեծ պատմություն փոքր տղայի մասին՝ շատ անհայտներով

Տիգրանը կապրի ՀՕՖ-ում՝ մինչև մոր ազատ արձակումը

Գիշերօթիկում երեխային ծեծու՞մ են