«ԱրմենՏելի» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Կարեն Շախնազարյանը
09/01/2013 16:37

«ԱրմենՏելի» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Կարեն Շախնազարյանը

«ԱրմենՏել» ընկերության  ֆինանսական տնօրեն Կարեն Շախնազարյանը նշանակվել է  Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Այս մասին հայտնում են «ԱրմենՏելից»:

Կարեն Շախնազարյանը ծնվել է Երևանում 1965թ-ին: Մոսկվայի Ֆինանսական ակադեմիան ավարտելուց հետո 1992 թվականին սկսել է իր աշխատանքային գործունեությունը Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունում: Այնուհետ աշխատել է մի շարք ռուսական ներդրումային ընկերություններում և բանկերում: 2007թ-ից միացել է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբին որպես «ԱրմենՏել» ընկերության ֆինանսական տնօրեն:

Ամուսնացած է, ունի երկու որդի:
 

«ԱրմենՏելի» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Կարեն Շախնազարյանը