2013թ-ին Երևանում ծնվել է 434 երեխա. 109-ը` կեսարյան հատումով
09/01/2013 14:30

2013թ-ին Երևանում ծնվել է 434 երեխա. 109-ը` կեսարյան հատումով

2013թ-ի առաջին 8 օրերին Երևանում ծնվել է 434 երեխա, որոնցից 318-ի մայրերը Երևանից են, իսկ 116 նորածնի մայրերը` մարզերից, որը կազմում է ծնունդների 27 տոկոսը: Այս մասին Aysor.am-ին տեղեկացրեցին ՀՀ առողջապահության նախարարության լրատվական բաժնից:

Արտերկրից Երևանի ծննդատներում ծնունդ չի գրանցվել:

Երևանում գրանցվել է 109 կեսարյան հատում:

Երևանում ամենաբարձր ծննդաբերության ցուցանիշները  գրանցվել է Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերից, ցածր ցուցանիշներ են գրանցվել` Շիրակի և Վայոց Ձորի մարզերից:

2013թ.-ի առաջին 8 օրերի ընթացքում յուրաքանչյուր 4 երեխայից մեկը լույս աշխարհ է եկել կեսարյան հատման միջոցով, այս հարաբերակցությունը, ինչպես հաղորդեցին նախարարությունից, բարձր չէ, քանի որ Երևանում են հիմնականում ծննդաբերում տարբեր պաթոլոգիաներով ծնունդները և այդ է պատճառը, որ Երևանում կեսարյան հատումների տոկոսը տատանվում է 25-26 տոկոսի շրջանում, իսկ տարբեր մարզերում տոկոսը, աղբյուրի հավաստմամբ, ավելի ցածր է և տատնվում է:

Մայրական մահացություն 2013թ.-ի առաջին 8 օրերին չի գրանցվել:
 

2013թ-ին Երևանում ծնվել է 434 երեխա. 109-ը` կեսարյան հատումով