Պարույր  Հայրիկյան. Մրցակցային տեսանկյունից իմ դեմ մրցել դժվար է
09/01/2013 12:27

Պարույր Հայրիկյան. Մրցակցային տեսանկյունից իմ դեմ մրցել դժվար է

«Շաբաթներ առաջ ժամանակաշրջանը հուսահատական էր, իսկ հիմա հետաքրքրական ժամակաշրջանի փուլ է»: Լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով առաջիկա նախագահական ընտրություններից իր ակնկալիքների մասին, ասաց ԱԻՄ նախագահ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը, հավելելով, որ այս պահին քաղաքական գործընթացներին ինքն ու իր թիմը լավատեսորեն են տրամադրված:

«Ի տարբերություն մյուս թեկնածուների, մենք առավելություն ունենք՝ դա մեր անցած ճանապարհն է: Եթե մյուսներն ասում են «մենք ձեզ համար այս ինչ բանը կանենք», ապա մենք ասում ենք, որ «ձեզ կօգնենք իրացնել ինքնորաշման իրավունքը»»,-ընդգծեց նախագահի թեկնածուն:

Քաղաքական դաշտը, Պ. Հայրիկյանի գնահատմամբ, մաքրված է, սակայն այսօր, երբ խոսվում է ընտրությունների մրցակցային չլինելու մասին, կարծես թե, սխալ ընկալում կա. «Մրցակցային տեսանկյունից իմ դեմ մրցել դժվար է»:

Ինչ վերաբերում է նախագահի ընտրություններում իր կարգախոսներին, ապա Պ. Հայրիկյանն ասաց, որ այն մեկը չէ՝ մատնանշելով դրանցից մի քանիսը՝ «Անկախ Հայաստանին հասցնողը պատրաստ է նաև ազատ Հայաստանի» և այլն…:

Խոսելով նախընտրական շտաբերի մասին՝ Հայրիկյանն ասաց, որ իրենք շտաբերին աշխատակազմ են ասում, որոնք, նախագահի թեկնածուի խոսքերով, լիարժեքորեն աշխատում են, սակայն հիմանական աշխատանքները կկատարվեն հունվարի 14-ից: 

Պարույր Հայրիկյան. Մրցակցային տեսանկյունից իմ դեմ մրցել դժվար է