.jpg)
Փետրվարի 18` նախագահի ընտրություն և 8 թեկնածու
Փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում, այս պահի դրությամբ, քվեաթերթիկի վրա նշված կլինի 8 թեկնածուի անուն, եթե իհարկե, մինչ այդ թեկնածուները ինքնաբացարկներ չներկայացնեն:
Այսպես` 8 մլն ընտրագրավ վճարել և երկրի ղեկավարի աթոռը հավակնում են զբաղեցնել ՀՀ գործող Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ նախկին վարչապետ, այժմ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը և քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը:
Նշենք, որ մինչ թեկնածուների գրանցումը, ԿԸՀ առաջադրման փաստաթուղթ էր ներկայացրել 15 քաղաքացի: Նրանցից 3-ն արդեն հայտարարել են, որ դուրս են գալիս ընտրապայքարից, մնացյալները` պարզապես չեն ներկայացրել ընտրագրավի մուծման անդորրագիրը:
Նախորդող հրապարակումներ` ԿԸՀ-ի տված հավելյալ ժամանակը լրացավ. Ի՞նչ ստացվեց
Նախագահի թեկնածուները նվազում են
Նախագահի թեկնածու Ա.Հարությունյանն իր ընտրագրավն արդեն մուծել է
ԲՀԿ նախագահի թեկնածուն դուրս եկավ ընտրապայքարից. Հանդիպել էր ԲՀԿ-ականներին