.jpg)
Հ. Թովմասյան. Իրական թեկնածուներն ընտրագրավի համար չպետք է անհանգստանան
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ընտրագրավն անհրաժեշտություն է համարում: Այսօր լրագրողների հետ զրույցում նախարարն ասաց, որ այն անհրաժեշտ է ընտրապայքարը արհեստական, ոչ իրական թեկնածուներից զերծ պահելու համար:
Պատասխանելով դիտարկմանը, թե որոշ թեկնածուներ այն հակասահմանադրական են համարում՝ արդարադատության նախարարն ասաց. «Իսկ ով ասաց, որ Սահմանադրության մեջ ամեն ինչ կա: Սահմանադրությունն ամենակարևոր հասարակական հարաբերություններն է կարգավորում, իսկ մնացածը կարգավորում է Ընտրական Օրենսգիրքը»:
Հրայր Թովմասյանը նաև հավելեց, թե աշխարհում արհեստական թեկնածուներին ընտրապայքարից հետ պահելու այլ, ավելի բարդ մեխանիզմներ էլ կան, օրինակ Ֆրանսիայում առաջադրվելու համար պետք է հավաքել ընտրովի պաշտոն զբաղեցող 500 պաշտոնյայի ստորագրություն: Այլ երկրներում ընտրողների ստորագրությունների հավաքագրումն է:
Նախարարը նաև հիշեցնում է, որ ի վերջո ընտրագրավը հետ է վերադրաձվում, երբ թեկնածուն հավաքում է ձայների 5 տոկոսը. «Այսինքն, եթե դու իրական թեկնածու ես՝ ընտրապայքարում իրական շանսեր ունես, ապա հետ կստանաս»:
Նախորդող հրապարակում՝ Անծանոթ մարդիկ պատրաստ են վճարել Պավլիկ Սարգսյանի ընտրագրավը