Քաղաքապետ. Տնտեսվարողները պարտավոր են բարեկարգել իրենց հարակից տարածքները
14/01/2013 15:04

Քաղաքապետ. Տնտեսվարողները պարտավոր են բարեկարգել իրենց հարակից տարածքները

Երևանում ձնամաքրման աշխատանքները քաղաքապետ Տարոն Մարգարյանը գնահատել է դրական: Նա նման կարծիք է հայտնել այսօր տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ:

Տարոն Մարգարյանը հանձնարարել է ապահովել նաև մայթերի մաքրումը, այդ թվում՝ խստորեն վերահսկելով վարչական շրջաններում տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց հարակից տարածքների պարտադիր բարեկարգման ապահովումը: Այս դրույթն ամրագրված է նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքով, որով վարչական տույժ նշանակելու իրավունք այսուհետ ունեն նաև Երևանի քաղաքապետն ու նրա որոշմամբ սահմանված պաշտոնատար անձինք:

«Բոլոր այն տնտեսվարողները, ովքեր չեն կատարի իրենց պարտավորությունները, մեզ վերապահված լիազորությունների շրջանակում կենթարկվեն պատասխանատվության: Սա վերաբերում է ոչ միայն ձնամաքրման աշխատանքներին, այլև ողջ տարվա ընթացքում հարակից տարածքները մաքուր, բարեկարգ ու կանաչապատ պահելուն»,- նշել է քաղաքապետը:
 

Քաղաքապետ. Տնտեսվարողները պարտավոր են բարեկարգել իրենց հարակից տարածքները