«Նախորդ ընտրությունների խնդիրները ազդեցություն չունեցան արդյունքների վրա»
15/01/2013 13:04

«Նախորդ ընտրությունների խնդիրները ազդեցություն չունեցան արդյունքների վրա»

«Նախորդ ընտրություններին որոշակի խնդիրներ կային ընտրացուցակների, անձնագրերում` կնիքների հետ կապված, որոնք սակայն էական ազդեցություն չունեցան ընտրությունների արդյունքների վրա»,- Aysor-ի հարցին, թե «ՀՀԿ-ն հայտարարում է, որ աննախադեպ, նախորդներից տարբերվող ընտրություններ է անցկացնելու, ինչո՞վ է տարբերվելու այս ընտրությունները նախորդներից, ի՞նչ խնդիրներ են արձանագրվել նախորդներին, որ այս դեպքում դրանք վերացվելու են, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզան Մուրադյանը:

Նրա խոսքով` ընտրական գործընթացի կազմակերպման ողջ ընթացքում նախորդ ընտրություններում գրանցվեցին ընտրությունների կազմակերպման և անցկացման լավ արդյունքներ:

«Թե' նախընտրկան, թե' ընտրական և թե' հետընտրական փուլերը աչքի ընկան կազմակերպվածության բարձր մակարդակով. դա էին վկայում նաև միջազգային դիտորդների գնահատականներն ու կարծիքները»,- նշեց Ռ. Մուրադյանը:

Վերջինիս կարծիքով, առաջիկա ընտրությունները կապահովեն ավելի ակտիվ քաղաքացիական ակտիվություն, քանի որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի, որ ընտրում է մեր երկրի գերագույն հրամանատարին, և գնում է ընտրության այն գիտակցումով, թե ում է վստահելու առաջիկա 5 տարիներին իր երեխաների ապագան, իր ընտանիքների, ազգի և պետության ապահովությունը, կայունությունն ու զարգացումը:
 

«Նախորդ ընտրությունների խնդիրները ազդեցություն չունեցան արդյունքների վրա»