ԿԳ նախարարն ընդունել է Որակի ապահովման եվրոպական ցանցի նախագահին
16/01/2013 17:32

ԿԳ նախարարն ընդունել է Որակի ապահովման եվրոպական ցանցի նախագահին

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Որակի ապահովման եվրոպական ցանցի նախագահ Ախիմ Հոփբախին: Այս մասին հաղորդում են ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Հանդիպմանը մասնակցել է նաև «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել է Որակի ապահովման եվրոպական ցանցին ՈԱԱԿ-ի լիիրավ անդամակցության հարցը:

Ա. Աշոտյանը կրթության որակի ապահովման նկատմամբ ՀՀ կառավարության որդեգրած հետևողական քաղաքականության համատեքստում ընդգծել է Հայաստանում մասնագիտական ասոցիացիաների ձևավորման կարևորությունը և որակի ապահովման և Որակավորումների ազգային շրջանակի մշակման գործընթացներում վերջիններիս մասնակցությունը:


Որակի ապահովման եվրոպական ցանցի նախագահ Ա. Հոփբախը նշել է, որ ծանոթանալով ՈԱԱԿ-ի գործունեությանը և մշակված փաստաթղթերին՝ կարող է արձանագրել, որ արդեն զգալի աշխատանք է կատարվել կրթության որակի ապահովման ոլորտում: Հոփբախն ընդգծել է, որ հաշվի առնելով ընդգծված աշխատանքը՝ ՈԱԱԿ-ը լիիրավ անդամակցության նպատակով կարող է դիմել եվրոպական ցանցին՝ անցնելով համապատասխան հավատարմագրման գործընթաց:
 

ԿԳ նախարարն ընդունել է Որակի ապահովման եվրոպական ցանցի նախագահին