.jpg)
Ստոմատոլոգների բողոքը տեղ հասավ. Նախարարը հանձնարարականներ է տվել
Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունել է ստոմատոլոգիական ծառայությունների մի խումբ ղեկավարների, ովքեր նախարարին են ներկայացրել իրենց մտահոգությունները և դժգոհությունները` կապված «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների հետ։
Հանդիպմանը քննարկվել են մանկական ստոմատոլոգիայի, ստոմատոլոգիական բազկաթոռին կից ռենտգեն սարքի, օրթոպեդիկ, զննման կաբինետների հարկման խնդիրները, որոնք փաստացի հայտնվել են կրկնակի հարկման դաշտում։
Նախարար Դումանյանը համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել է առողջապահության նախարարության գլխավոր ստոմատոլոգի և բժշկական կենտրոնների ներկայացուցիչների մասնակցությամբ սեղմ ժամկետում շահագրգիռ կազմակերպությունների և այլ գերատեսչությունների հետ ուսումնասիրել բարձրացված հարցերը և տնտեսական վերլուծությունների արդյունքում կատարված հաշվարկներով ներկայացնել համապատասխան առաջարկներ։ Այս մասին տեղեկանում ենք Առողջապահության նախարարության լրատվական բաժնից:
Անհրաժեշտության դեպքում դրանք կներկայացվեն լիազոր այլ մարմիններին, ինչպես նաև ՀՀ կառավարություն։
Նախորդող հրապարակումներ
Ատամնաբուժական կլինիկաները 5 անգամ ավելի հարկ են վճարելու
Ատամնաբուժական թնջուկ. Օրենքի մի տարբերակ ներկայացրել են, մյուսն՝ ընդունել