.jpg)
ՀՀ-ի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը չի նպաստի դրա միջազգային ճանաչմանը
Այս իրավիճակում Արցախի անկախության ճանաչումը արդարացված չէ և չի կարող նպաստել ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացին: Անդրադառնալով ՀՀ նախագահի մի շարք թեկնածուների կողմից Արցախի անկախության ճանաչման խնդրի վերաբերյալ դիտարկումներին` Aysor.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց փորձագետ, ՀՀ պետական արխիվի փոխտնօրեն Էդգար Հովհաննիսյանը:
«Արցախի անկախության ճանաչումը ՀՀ քաղաքական և հասարակական դաշտում այնքան ժամանակ կմնա արդիական, քանի դեր ԼՂ հակամարտություն իր վերջնական լուծումը չի ստացել: Բնական է, որ ընտրություններից, հատկապես նախագահական ընտրություններից առաջ, թեկնածուները մշտապես պետք է փորձեն ցույց տալ իրենց, այսպես ասած, յուրօրինակ մոտեցումը այս հարցին, ինչու չէ նաև դիմեն որոշակի մոլիպուլիացիաների: Նախևառաջ պետք է հասկանալ թե ներկա պահին ԼՂՀ անկախության ճանաչման միջոցով մենք ի՞նչ խնդիր կարող ենք լուծել: Ցանկացած քայլ անելուց առաջ պետք է դիտարկել թե ինչ դրական տեղաշարժերի այն կարող է հանգեցնել հայության համար: Արդյո՞ք այդ քայլով մենք ներկայումս կնպաստենք ԼՂՀ վերջնական միջազգային ճանաչմանը:
Ներկա պահին, սույն քայլով մենք որևէ խնդիր չենք լուծի: Վերջիվերջո` համաշխարհային հարությունը պարզորոշ գիտացում է այն իրողությունը, որ Հայաստանը ԼՂՀ անվտանգության երաշխավորն է: Սույն իրողությունը նախօրեին պաշտպանության նախարարությունում ընդլայնված կազմով նիստում իր ելույթում ևս մեկ անգամ հաստատեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: ԼՂՀ անկախության ճանաչումը Հայաստանի համար վայրկյանների, րոպեների, մեկ ընդունված փաստաթղթի խնդիր է, որը անհրաժեշտության դեպքում կարող է կյանքի կոչվել»,- նշեց Է. Հովհաննիսյանը:
Բանախոսի համազմամբ՝ ՀՀ քաղաքական ղեկավարությունը Արցախյան կողմին, որպես երրորդ կողմ բանակցություններում ներգրավվելու ուղղությամբ լուրջ ջանքեր է գործադրում:
«Դրանով մենք շատ ավելի կնպաստենք ԼՂՀ միջազգային ճանաչմանը քան թե այն դեպքում, եթե հիմա ճանաչենք Արցախի անկախությունը: Ես կարծում եմ, որ ԼՂՀ ճանաչումը արդարացված չէ և չի կարող նպաստել ընդհանուր գործին»,- ասաց Է. Հովհաննիսյանը:
Նշենք, որ նախագահական ընտրությունների նախօրեին մի շարք նախագահի թեկնածուներ կրկին առաջ են քաշել ԼՂՀ անկախության ճանաչման հարցը : Մասնավորապես` «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը օրերս նշել էր, որ իր կարծիքով ԼՂՀ անկախության ճանաչումը Հայաստանի կողմից ընդունելի է միայն Ղարաբաղի իշխանությունների պաշտոնական դիմումի դեպքում: Իր հերթին ««Ժառանգության» առաջնորդ Րաֆիի Հովհաննիսյանը նախօրեին ասել է, թե մնում է իր նախին համոզմանը և նախագահի պաշտոնում իմ ընտրվելու դեպքում Հայաստանը կճանաչի ԼՂՀ անկախությունը: