Վլադիմիր Աբաջյանի հոգեհանգիստը կկայանա այսօր` Սբ.Հովհաննես եկեղեցում
16/01/2013 09:47

Վլադիմիր Աբաջյանի հոգեհանգիստը կկայանա այսօր` Սբ.Հովհաննես եկեղեցում

ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 16-ին, ժամը 18:00-ին, Երևանի Սբ. Հովհաննես (Կոնդի) եկեղեցում: Տեղեկանում ենք ՀՀ մշակույթի նախարարությունից:

Արտիստի հրաժեշտի արարողությունը կկայանա հունվարի 17-ին` ժամը 12:00-14:00-ին, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

Հուղարկավորությունը` նույն օրը ժամը 14:00-ին՝ Երևանի քաղաքային պանթեոնում:

Վլադիմիր Աբաջյանը ծնվել է 1927 թվականի նոյեմբերի 27-ին Շիրակի մարզի Շիրակ գյուղում: 1951 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինն ու նույն թվականից աշխատանքի անցել Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում:

Նա ազգային ասմունքի մեծագույն վարպետներից էր. 1998 թվականին պարգևատրվել էր «Մովսես Խորենացի» մեդալով: 

 

 

Վլադիմիր Աբաջյանի հոգեհանգիստը կկայանա այսօր` Սբ.Հովհաննես եկեղեցում