.jpg)
Ա.Գևորգյան. Ստոմատոլոգիական ծառայությունները կթանկանան 50%-ով
Մեկ ատամ բուժելու համար ատամնաբուժական կլինիկան «Արտոնագրային վճարների մասին» օրենքում կատարված փոփոխությունների հետևանքով հարկվելու է երեք անգամ: Այս մասին հայտարարեցին ՀՀ գլխավոր ստոմատոլոգ Լազեր Եսայանը և Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահ Աշոտ Գևորգյանը այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ:
Լազեր Եսայանն ասաց, որ օրենքում կատարված փոփոխություններից հետո ստոմատոլոգիական մեկ աթոռը կարժենա 80.000 դրամ:
«Մեզ դասել են վարսավիրանոցների, ռեստորանների խաղատների շարքին: Օրենքի պատճառով ժողովուրդն է տուժելու, քանի որ ստոմատոլոգիական ծառայությունները կթանկանան 50%-ով»,- ասաց Աշոտ Գևորգյանը: Նա նաև ավելացրեց, որ կփակվեն շատ ստոմատոլոգիական կենտրոններ, շատ կլինիկաներում կրճատումներ կլինեն: