Վրաստանի վարչապետ. Երկաթուղու աշխատանքը հնարավոր է վերականգնել
17/01/2013 13:02

Վրաստանի վարչապետ. Երկաթուղու աշխատանքը հնարավոր է վերականգնել

«Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան, երկաթուղու աշխատանքը հնարավոր է վերականգնել: Վրաստանը մեծ խնդիրներ ունի Ռուսաստանի հետ, որոնք դեռևս մնում են, և մենք հույս ունենք շուտով կարգավորել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ»: Այսօր Հայաստանում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին` անդրադառնալով Աբխազիա-Վրաստան-Հայաստան երկաթգծի աշխատանքին:

Նա նաև նշեց, որ Վրաստանը աշխատում է Ռուսաստանի հետ որքան հնարավոր է շուտ կարգավորել հարաբերությունները: Ամենամեծ հարցը Վրաստանի տարածքային ամբողջականությունն է, և երկաթուղու աշխատանքը կապված է ընդհանուր խնդիրների հետ: Այդ հարցերը շատ արագ կլուծվեն, եթե լինի բոլոր կողմերի կամքը:

Վարչապետը Վրաստանի կողմից հայտարարում է հարցերի լուծման պատրաստակամության մասին:

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հերթին նշեց, որ հայ-վրացական հարաբերությունների օրակարգում երկաթուղու վերագործարկման հարցը քննարկվել է, և Հայաստանը ճիգեր է գործադրում, որպեսզի երկաթուղին աշխատի. «Հայաստանը շահագրգռված է, որ այդ հարցը շուտ լուծվի և այդ ուղղությամբ ակտիվ դիրքորոշում ունի»:
 

Վրաստանի վարչապետ. Երկաթուղու աշխատանքը հնարավոր է վերականգնել