Իշխանությունը չի ցանկանա 80 տոկոս ձայն հավաքել և կբավարարվի 65-ով
17/01/2013 11:58

Իշխանությունը չի ցանկանա 80 տոկոս ձայն հավաքել և կբավարարվի 65-ով

«Գործող նախագահի հաղթանակը նախագահական ընտրություններում միանշանակ է, իսկ մնացյալ 7 թեկնածուները ընտրություններին մասնակցում են պարզապես մասնակցելու համար»: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Նա կիսում է այն տեսակետը, որ ընտրություններին լինելու է նկարչություն, այս դեպքում, սակայն, նկարչությունը լինելու է հօգուտ ընդդիմության. «Կարծում եմ, որ իշխանությունը չի ցանկանա, որ 80 տոկոս հավաքի, այդ պատճառով էլ կբավարարվի` իր օգտին 65 տոկոս նկարելով»:

Քաղաքական դաշտում, Կ. Քոչարյանի խոսքերով, հարկավոր է սերնդափոխություն. «Պարտադիր չէ, որ նախագահական ընտրություններին, որպես թեկնածու, առաջադրվի կոնկրետ առաջնորդը: Չեմ հասկանում հատկապես այն թեկնածուների տրամաբանությունը, որ առաջադրվում են մի քանի անգամ, նույնիսկ սարդոստայն է կապել որոշ թեկնածուների և կուսակցությունների առաջնորդների վրա»:

Եզրափակելով խոսքը՝ Կ.Քոչարյանն ասաց, որ ներկան և ընտրությունների օրը լինելու է անհետաքրքիր, սակայն, ըստ նրա, ընտրություններից հետո հետաքրքիր զարգացումներ են սպասվում. «Սակայն ընդդիմությունը այդքան ներուժ չունի, որ հանրությանը դուրս հանի հրապարակ»:
 

Իշխանությունը չի ցանկանա 80 տոկոս ձայն հավաքել և կբավարարվի 65-ով