Վրաստանի դիրքորոշումը. ԼՂ հարցը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով
17/01/2013 14:56

Վրաստանի դիրքորոշումը. ԼՂ հարցը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով

«Ես ցանկանում եմ, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծվի խաղաղ ճանապարհով»,- այսօր Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի և Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:

Նա պատասխանեց նաև վրացական Ռուսթավի հեռուստընկերության լրագրողի հարցին, որը վերաբերում էր Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեի հայտարարությանը, ասելով. «Այս հարցը արդեն սպառված է, այդ հարցը աղավաղված է»:

Նշենք, որ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Մ.Փանջիկիձեն հայտարարել էր, որ ԼՂՀ-ի հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել էր ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը և հայտնել, որ Մայա Փանիջիկիձեն նման հայտարարություն չի արել:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն հայտնեց Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին` Լեռնային Ղարաբաղի հարցում հավասարակշռված դիրքորոշման համար, և խոսելով ԼՂ հարցի շուրջ երբեմն հնչող աղավաղումներից, նշեց, որ շատ հաճախ է այս կամ այն հարցը աղավաղվում և այս պարագայում չեն եղել «այնպիսի մեկնաբանություներ, որոնք չեն համապատասխանում Վրաստանի դիրքորոշման հետ»:

Բիձինա Իվանիշվիլին ԼՂ հարցը գնահատեց որպես ծանր հարց, որի լուծումը ևս լինելու ծանր:

Նշվեց նաև, որ ԼՂ հարցը Վրաստանի վարչապետը քննարկել է նաև Բաքվում` Իլհամ Ալիևի հետ, ինչի վերաբերյալտեղեկացվել է  ՀՀ վարչապետը: Մանրամասները, սակայն,  չներկայացվեց:
 

Վրաստանի դիրքորոշումը. ԼՂ հարցը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով