Արամ Հարությունյանը փետրվարի 8-ին հանելու է իր թեկնածությունը
22/01/2013 14:13

Արամ Հարությունյանը փետրվարի 8-ին հանելու է իր թեկնածությունը

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը փետրվարի 8-ին ժամը 5-ին պատրաստվում է հանել իր թեկնածությունը: Այս մասին նա հայտարարեց այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

Արամ Հարությունյանը նշեց, որ փետրվարի 8-ին՝ ժամը 5-ին,  հանելու է իր թեկնածությունը, իսկ փետրվարի 7-ի ժամը 5-ից ԿԸՀ–ի դիմաց հացադուլի է նստելու:

«Ես պահանջելու եմ, որ մյուս բոլոր թեկնածուներն էլ ինքնաբացարկ հայտարարեն և Սերժ Սարգսյանը մնա միայնակ»,- հայտարարեց Արամ Հարությունյանը:

Թեկնածուն ավելացրեց, որ ընտրացուցակներում մնացողը լեգիտիմացնելու է այս ընտրությունները:

Արամ Հարությունյանը փետրվարի 8-ին հանելու է իր թեկնածությունը