Սոս Գիմիշյանը կսատարի Հրանտ Բագրատյանին (Տեսանյութ)
22/01/2013 18:11

Սոս Գիմիշյանը կսատարի Հրանտ Բագրատյանին (Տեսանյութ)

ՀԱԿ անդամ, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը «Ա1+»-ի հետ զրույցում ներողություն է խնդրել ժողովրդից:

«Մենք մեղավոր ենք: Ժողովուրդը հաղթել էր, մնում էր քաղաքական գործիչները ձևակերպեին, դե յուրե դարձնեին այդ հաղթանակը: Մենք դա չկարողացանք անել»,- ասաց նա։

Գիմիշյանը տապալում է համարում ԲՀԿ և ՀՅԴ ի հետ ՀԱԿ-ի համագործակցության փորձերը, քանի որ այդ երկու ուժերը երբեք էլ ընդդիմադիր չեն եղել:

Ընդդիմության և մասնավորապես ՀԱԿ-ի վերածնունդը Գիմիշյանը տեսնում է ժողովրդի հետ ազնիվ և շիտակ լինելու մեջ:

Գիմիշյանի ղեկավարած «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը դեռևս չի պատրաստվում դուրս գալ ՀԱԿ-ից, սակայն ՀՀ նախագհի ընտրություններում սատարելու է ՀԱԿ պատգամավոր, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանին:

 

Սոս Գիմիշյանը կսատարի Հրանտ Բագրատյանին (Տեսանյութ)