.jpg)
Ադիբեկյան. Ընտրողների հետաքրքրության մակարդակն աճել է
«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի վերջին հարցման ժամանակ 670 մարդ հրաժարվել է պատասխանել ՀՀ նախագահի ընտրություններին վերաբերող հարցերին՝ պատճառաբանելով, որ չի հետաքրքրվում քաղաքականությամբ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը կենտորնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանն ասաց, որ հարցմանը մասնակցել է 1650 քաղաքացի:
Եթե ընտրությունները լինեին առաջիկա կիրակի օրը, ապա հարցվածների 72 տոկոսը կքվեարկեր Սերժ Սարգսյանի, 20 տոկոսը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի, 3,5-ական տոկոսը Հրանտ Բագրատյանի և Պարույր Հայրիկյանի օգտին:
Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ հարցման համար իրենց է դիմել Հայաստանի Հանրապետական կուսակցության գլխավոր շտաբը:
Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ վերջին մեկուկես ամսվա ընթացքում ընտրողների հետաքրքրության մակարդակն աճել է 11 տոկոսով: