.jpg)
Հմայակ Հովհաննիսյան. Միակ անակնկալը Անդրիաս Ղուկասյանի հացադուլն էր
«ԲՀԿ-ի հայտարարության մասին խոսելն ավելորդ է, որովհետև դա այսօր անհետաքրքիր թեմա է: Իշխանությունները կիրառում են բաժանի՚ր, որ տիրես սկզբունքը, նրանք ամեն ինչ անում են` քաղաքական դաշտը փոշիացնելու համար, իսկ ես հակառակն եմ անում: Սերժ Սարգսյանը պահանջել էր Գագիկ Ծառուկյանից, որ նա ինձնից խլի մանդատը: Հիմա ես մանդատից հրաժարվել եմ, բայց իմ դեմ հալածանքը շարունակվում է, որովհետև ես տեսնում եմ այն, ինչ ոչ ոք չի տեսնում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ այն, որ իր դեմ հարուցված դատական գործը և նախընտրական քարոզարշավը համընկել են, պատահական չէ, և իրականում դա իր դեմ իրականացվող դաժան քաղաքական հալածանքի հետևանք է:
«Պարույր Հայրիկյանը եթե ցանկանար մասնակցել ընտրություններին՝ կմասնակցեր ԱԺ ընտրություններին: Իշխանություններն իրենք են նախաձեռնել Պ. Հայրիկյանի առաջադրումը: Ինձ համար միակ անակնկալը քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի հացադուլն էր: Պ. Հայրիկյանն այնքան խելք ունեցավ, որ ասաց, թե կհանի հացադուլից Ա. Ղուկասյանին»,- ասաց նա:
Նրա հավաստմամբ, Գ. Ծառուկյանը հուսախաբ արեց 3 նախագահներին, իսկ ամենասարսափելի հարվածը ստացել է Լևոն Տեր-Պետրոսյանից: