.jpg)
Կենդանաբանական այգի. Ոչ կարգապահ աշխատակիցները կարգապահ դիմում են գրել
Բյուջեից 200 մլն դրամ, 101 աշխատակից, 207 տեսակի 1400 կենդանի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը ներկայացրեց այս տվյալները:
Ռ. Խաչատրյանը նշանակվել է 2011 թ.-ի ապրիլի 15-ին, և այս ընթացքում այգու աշխատակիցներից մի քանիսը ազատվել են տնօրենի միջամտությամբ` թոշակային տարիք, կարգապահության խախտում, իսկ 31 աշխատակից` «իրենց դիմումի համաձայն»:
«Իրենց դիմումի համաձյան» աշխատանքից ազատվածները, ըստ տնօրենի, մշտապես խախտում էին այգու կարգապահությունը, ժամանակին չէին գալիս աշխատանքի, կամ իրենց ցանկացած ժամանակ գնում էին. այսպես 31 ոչ կարգապահ հին աշխատողներ:
Ոչ կարգապահ հին աշխատակիցները կարգապահ կերպով դիմում են գրել և ազատվել աշխատանքից: Ի դեպ նշեց, որ այգու տարածքում գործել են փոքր բիզնեսներ. վաճառել են սնունդ, ջրեղեն, գործել են սրճարաններ:
Այսօր էլ սնունդ, ջրեղեն, փոքրիկ սրճարաններ կան այգու տարածքում, սակայն հասույթը գնում է «այգու բյուջե», առևտուրը կազմակերպում է Կենդանաբանական այգին: Մոտ 40 հոգի ազատվել է աշխատանքից, համալրվել է 80 աշխատակիցներով:
Կենդանաբանական այգում 2012 թ.-ի անկել է 36 թռչուն և 58 կենդանի, այգի է այցելել 275 հազար մարդ: